1824 դիտում
12:05 28-02-2020
Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում բացառի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը:
«[url=https://armenpress.am/arm/news/1006667.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում:
«Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները և դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը: Ազգային անվտանգության ռազմավարությունում արտացոլված կլինեն անվտանգության բոլոր սպառնալիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք որևէ նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ պետական բոլոր կառույցներն ուժեղ են, անվտանգության պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակով են աշխատում, և դա հնարավորություն է տալիս նաև Հայաստանից դուրս բացառել նման զարգացումները»,- ասաց Գրիգորյանը:
Փետրվարի 28-ին լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը։
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
Նմանատիպ նյութեր
876 դիտում
14:15 12-01-2023
Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. թղթադրամ պետք է չերևա. Փաշինյան
5984 դիտում
11:28 08-12-2017
ԱԺ-ն դատապարտում է եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունները. նախագիծ. «Ժամանակ»
Այս բաժնից
1654 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1036 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան