9439 դիտում
14:02 24-05-2018
Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 2.500 եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության դեմ կան հարյուրավոր գործեր, որոնցով, ամենայն հավանականությամբ, իրավունքի խախտումներ կարձանագրվեն: Նախարարն ասաց, որ այս ոլորտում առկա է լուրջ բարեփոխումների կարիք, և պետք է ձեռնարկվեն այնպիսի միջոցառումներ, որպեսզի այլոց իրավունքը չխախտվի: Արձագանքելով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին 20 տարվա ընթացքում դատաիրավական համակարգում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց համակարգի էությունը չի փոխվել:
«Հայաստանում մեկ օրում արձանագրվել է հետևյալը, որ Բաղրամյան 26-ից և որևէ այլ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն պետք է չլինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր բարեփոխումն է: Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը: Այս վճիռն ապացուցում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
879 դիտում
14:15 12-01-2023
Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. թղթադրամ պետք է չերևա. Փաշինյան
1447 դիտում
13:59 01-03-2019
Պետք է աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում. Արարատ Միրզոյան
1824 դիտում
12:05 28-02-2020
Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
1648 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1510 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան