211652_close_icon
views-count42324 դիտում article-date 23:17 27-02-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն, Toyota-ն, Opel-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեց Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 32-ամյա Հրաչյա Հ.-ի վարած ВАЗ 2110 մակնիշի 41 ՏG 001 համարանիշի, 51-ամյա Արայիկ Գ.-ի վարած Opel մակնիշի 35 AM 481 համարանիշի, 46-ամյա Գուրգեն Գ.-ի վարած Toyota մակնիշի 36 FG 763 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 81-ին Կարեն Գ.-ի վարած BMW մակնիշի 88 ՏQ 880 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Կարեն Գ.-ն և նրա ուղևոր, 61-ամյա Կ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր