Իտալիայում առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսիով
Իտալիայի առաջնության C սերիայի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով:
Սիենայի նահանգի «Պյանեզե» ակումբի 22-ամյա խաղացողը նախորդ կիրակի թիմի հանդիպումը բաց էր թողել ջերմության և ընդհանուր թուլության պատճառով:
Դրանից հետո նա որոշել էր իրեն մեկուսացնել դրսից: Երբ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այժմ ֆուտբոլիստը իրեն լավ է զգում:
Հիշեցնենք,որ Իտալիան կորոնավիրուսի տարածվածությամբ աշխարհում չորրորդ երկիրն է դարձել: Երկրում հիվանդացել է 453 հոգի, մահացել 12-ը: