211652_close_icon
views-count2048 դիտում article-date 23:01 27-02-2020

Գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

Փետրվարի 25-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Շինարարների փողոցի մի բնակարանից փող են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 72-ամյա բնակարանատերը հայտնել էր, որ հունվարի 2-ի ժամը 17.30-ից փետրվարի 25-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով մուտք են գործել բնակարան և ներքնակի տակից գողացել 4000 դոլար և 600 հազար դրամ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել տուժողի 31-ամյա դուստրը, որը տվել է խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր