211652_close_icon
views-count3911 դիտում article-date 15:13 27-02-2020

Բիզնեսից ազդակներ ենք ստանում, ասում են՝ եթե 42 մլրդ դրամ վերադարձրել եք, որտե՞ղ եք ուզում մեզ «քցեք». Փաշինյան

2019 թվականին 15 տոկոս զբոսաշրջության աճ ունենք, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ 2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։ «Այսինքն այդ 505 մլրդ դրամից 199 մլրդ դրամը վերադարձրել են բիզնեսին: Ընդ որում, այդ 199 մլրդ դրամից 42 մլրդը փոխանցվել է ավելացված արժեքի հարկի դեբետին: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե որտեղ եք ուզում գցեք։ Մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր