1176 դիտում
14:53 24-11-2022
Պուտինի հետ բանակցություններում որոշակի ազդակներ ենք ստացել. հնարավոր է՝ նորից սկսենք երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Եթե այն, ինչը մենք երեկ պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, ապա մենք առաջիկայում «հայկական խաչմերուկի» ծրագրի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրումների անհրաժեշտություն կարող ենք ունենալ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք: Իհարկե, դա մի ծրագիր է, որ համոզված եմ, որ բոլոր դեպքերում միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետեւյալի մասին է, որ Ռուսաստանի նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում, մենք որոշակի ազդակներ ստացանք, որ կարող է լինել էական եւ լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնան ու սկսենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը»,- ասաց նա:
Փաշինյանը նաեւ նկատեց. «Նախորդ դառը փորձը հաշվի առնելով, նորից ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա», - ասաց Փաշինյանը։
Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսելով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքներից, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի նախագահը դրժել է այդ պայմանավորվածությունը։
«Մի քանի օր անց Ալիևն ինք է հրաժարվել պայմանավորվածությունն ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։
Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցեր, կառավարության հաշվարկով, սա մոտ 200 միլիոն դոլար կարժենար։

Նմանատիպ նյութեր
1153 դիտում
16:12 18-05-2023
Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով. Փաշինյան
Այս բաժնից
1069 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1165 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1366 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ