14110 դիտում
10:13 27-02-2020
Նկարչի տանը բացվեց ազգությամբ ասորի, վաղամեռիկ Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 26-ին, նկարչի տանը բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են Աշոտ Իսակովի 80-ից ավելի աշխատանքները՝ գեղանկարներ, գրաֆիկական և ջրաներկ գործեր (ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 1-ը):
Ցուցահանդեսի կազմակերպիչը նրա որդին՝ Արայ Իսակովն է:
«Ինքնադիմանկար», «Լույսի ուխտավորը», «Փրկության տապան», «Ջինջ լռություն», «Սուրբ Ծնունդ» և այլ աշխատանքների կողքին այցելուները կտեսնեն նաև «Հիսուսի խաչելությունը» անավարտ մնացած աշխատանքը:
1990-ականներին Երևանում նրան շատերն էին ճանաչում։ Երբ 1991-ին Ժուռնալիստի տանը բացվեց նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը, արձագանքեցին գրեթե բոլոր թերթերը, հանրային ռադիոն: Աշոտ Իսակովը երևանյան մշակութային կյանքի ամենաինքնատիպ ու առեղծվածային դեմքերից էր:
Ազգությամբ ասորի էր: Ծնվել էր 1954-ի նոյեմբերի 28-ին Աբովյան քաղաքում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
974 դիտում
17:36 06-10-2014
Լեհահայ նկարչի ցուցահանդեսը Երևանում