Լեհահայ նկարչի ցուցահանդեսը Երևանում
Լեհաստանում բնակվող ծագումով հայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենովիչի նկարները հայտնի են ամբողջ աշխարհում: Նրա կտավները պաստելային գույներով են, հանգիստ են ու հանդարտ: Աքսենովիչը հիմնականում կանանց էր պատկերում: Իր աշխատանքներում գեղանկարիչը պարբերաբար շեշտում էր հայկական արմատները: Մի շարք աշխատաքներ նվիրված են հայ կանանց, կրոնին ու մշակույթին:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Թեոդոր Աքսենովիչի ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն նկարչի 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ: Դեռ հունիսի 18-ին Սոպոտ քաղաքի պատկերասրահում կազմակերպվել էր ցուցահանդես: Ներկայացված էին նկարչի 80 յուղանկարներ, գծանկարներ ու էսքիզներ: Ցուցահանդեսը Լեհաստանում մեծ հաջողություն ունեցավ ու որոշվեց նկարները ցուցադրել նաև Հայաստանում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34757]Armnewstv.am[/url]