Աղքատության մակարդակը նվազել է 2,2 տոկոսով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Ըստ այդմ, զեկույցում նշված է, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:
Բացի այդ, 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23.5 %-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2 %-ից նվազել է մինչև 1%: Այսօր կառավարությունում համապատասխան քննարկումից հետո այն կանցնի ԱԺ մշտական հանձնաժողովներով և կքննարկվի լիագումար նիստում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]