7599 դիտում
11:53 26-02-2020
Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն արձագանքել է մամուլում հրապարակված լուրին, ըստ որի Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկե մատանիներ:
Այս առնչությամբ, Դիանա Գասպարյանը Facebook-ի իր [url=https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/793745177788430]էջում[/url], մասնավորապես, գրել է. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև)
Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:
- Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնատու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:
- Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը:
Բարի օր եմ մաղթում բոլորիդ»:
Ավելի վաղ «Փաստ» թերթը [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/26/1148326/]գրել [/url]էր, որ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։
Նմանատիպ նյութեր
8441 դիտում
09:37 26-02-2020
Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի․ «Փաստ»
6565 դիտում
17:00 15-08-2017
Ոսկյա շղթա և ադամանդե քարերով ոսկյա խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվեց և կալանավորվեց
Այս բաժնից
916 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
646 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան