211652_close_icon
views-count2674 դիտում article-date 23:46 25-02-2020

Մարաշի քրեական հետախույզները մեքենայից կատարված գողություն են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 26-ամյա մի բնակիչ Նորքում մեքենայից գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 21-ին կասկածվողը Վարդանանց փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նա փետրվարի 20-ի գիշերը գողացել է Նորքի 5-րդ փողոցում կայանված «Կիա Սոռենտո» մակնիշի մեքենայի ձայնարկիչն ու չորս լուսարձակները: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր