211652_close_icon
views-count3827 դիտում article-date 09:49 25-02-2020

Գյումրիում, Աշոցքում, Վարդենյաց լեռնանցքում բուք է. Շիրակում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գյումրի քաղաքում եւ Աշոցք գյուղում բուք է: Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք եւ տեղումներ՝ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով:

Նմանատիպ նյութեր