211652_close_icon
views-count5392 դիտում article-date 19:21 05-01-2016

Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքում և Վայոց Ձորի մարզում ձյուն է տեղում, Գեղարքունիքի մարզում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: [/color] Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ապարան-Քուչակ ավտոճանապարհին առկա է բուք: [color=#CC0000]Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում և Վայոց Ձորի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color] Գեղարքունիքի մարզում առկա է բուք: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

Նմանատիպ նյութեր