211652_close_icon
views-count5139 դիտում article-date 09:49 25-02-2020

Իրանցի զբոսաշրջիկների պակաս կունենա՞նք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի որոշմամբ և կառավարության հաստատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Իհարկե, շատ կարևոր է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, սակայն պետք է նաև հասկանալ, թե ինչ տնտեսական վնասներ կարող են լինել կառավարության այս որոշումից: Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայաստանում, այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, և մնում են մինչև ապրիլի 4-ը: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցեց զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ, որը մեզ հետ զրույցում թվային որոշակի տվյալներ ներկայացրեց. «2017 թվականի ընթացքում Հայաստան ժամանել է շուրջ 220 հազար Իրանի քաղաքացի: Այս ցուցանիշը, սակայն, 2018 թվականին նվազել է՝ կազմելով մոտ 160 հազար: 2019 թվականին նույնպես Հայաստան ժամանել է 160 հազար իրանցի զբոսաշրջիկ»: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ժամանակից առաջ պետք չէ ընկնել որոշակի կանխատեսումներ անելու համար։ «Քանի որ կարգավորումը կրում է երկշաբաթյա ժամկետ, այսինքն՝ ժամանակավոր բնույթ է կրում, այն չի համարվում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենաակտիվ սեզոնը, ուստի այս շրջանում մեծ վնասներ չենք գնահատում»,- փոխանցեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր