211652_close_icon

«Ռեալը» նորից կորցրեց Ազարին

views-count3493 դիտում article-date 19:36 24-02-2020
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը երկար ժամանակով շարքից դուրս եկավ վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Լա Լիգայի 25-րդ տուրում «Լևանտեի» հետ խաղում (0:1): Այսօր ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի ոսկրաճաք: Դա նշանակում է, որ նա բաց կթողնի առնվազն 2 ամիս: Ազարը միանշանակ չի մասնակցի ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» (փետրվարի 26) և «Բարսելոնայի» հետ (մարտի 1) խաղերին: Բելգիացի ֆուտբոլիստը նոր էր ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր դեռևս 2019թ. նոյեմբերին՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ խաղի (2:2) ընթացքում: «Լևանտեի» հետ խաղը վերադարձից հետո երկրորդն էր նրա համար: Այս մրցաշրջանում Ազարը Լա Լիգայում «Ռեալի» կազմում մասնակցել է 10 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր