211652_close_icon
views-count3175 դիտում article-date 19:17 24-02-2020

Դավիթ Յուրչենկո․ Դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Դավիթ Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առաջին անգամ խոսել է հավաքականում հանդես գալու հրավերն ընդունելու վերաբերյալ. - Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնել այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես, նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը, - ասել է Յուրչենկոն:

Նմանատիպ նյութեր