Վաղը ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, ինչպես նաև տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
[color=#CC0000]Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:[/color]
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
[b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]