211652_close_icon
views-count11455 դիտում article-date 14:38 24-02-2020

Իրանում աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը

Իրանում կորոնովիրուսով վարակվածների թիվը, պաշտոնական տվյալներով, կազմում է 47 մարդ, գրանցվել է մահվան 12 դեպք։ Այդ մասին հայտնել է Իրանի մեջլիսի պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարությանը։ «Առողջապահության նախարար Սայիդ Նամաքին հայտնեց, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիորւս, նրանցից 12-ը մահացել են»,-մեջբերել է ISNA գործակալությունը ներկայացուցչի խոսքը։ Մահվան դեպքերը նշված հարուցիչից արձանագրվել են Քում, Մարքազի և Մազանդարան նահանգներում։

Նմանատիպ նյութեր