Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900-ը
Չինաստանում նոր՝ 2019-nCoV տիպի հարուցիչի առաջացրած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 908-ի։ Այդ մասին հայտնել է DXY.cn պորտալը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վիրուսով վարակվածների թիվը հաշվվում է ավելի քան 40 հազար։ Նրանցից բուժվածների թիվը կազմում է 3281 մարդ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարեցին համաճարակի բռնկման մասին։ Չինաստանում օրական արտադրվում է մոտ 20 միլիոն պաշտպանիչ դիմակ;