Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Լեչչեյի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» 1-ին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է «Լեչչեին»:
Հանդիպման 37-րդ րոպեին Էդին Ջեկոյի փոխանցումից Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը և կրկնապատկեց հաշիվը:
Նշենք, որ13-րդ րոպեին Մխիթարյան փոխանցումից հետո հաշիվը բացել է Չենգիզ Ունդերը: