211652_close_icon
views-count58933 դիտում article-date 19:56 23-02-2020

Կասկադյորական ավտովթար Արմավիրի մարզում. Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և այն տապալել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 13 MN 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Եղիշե Եղյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ում հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է: Օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատի քաղաքապետարանի «Բարեկարգում և կանաչապատում»-ի տնօրինությունը, ովքեր կարճ ժամանակում տապալված սյունը դարձի բերեցին, որպեսզի առավոտյան կատարեն հիմնական վերանորոգումը: Ժամանել են նաև Արմավիրի մարզի «Արփինետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ անվտանգության պետ Արտյոմ Հովհաննիսյանի գլխավորությամբ, քանի որ վթարի հետևանքով վնասվել են նաև ինտերնետի մալուխները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր