4410 դիտում
22:41 23-02-2020
Իտալիայի առաջնության հանդիպումները հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:
Հանդիպումը պետք է կայանար այսօր` փետրվարի 23-ին, Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում և մեկնարկեր Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։
Սա Ա Սերիայի արդեն 4-րդ խաղն է, որը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ հետաձգվել էին նաև «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։
Շաբաթ երեկոյան հայտարարվեց նաև, որ Վենետո և Լոմբարդիա շրջաններում կիրակի օրը հայտարարված բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են։
Այս պահին Իտալիայում կորոնավիրուսի ավելի քան 100 դեպք է գրանցվել։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Լոմբարդիայում (90) և Վենետոյում (17): Հիվանդության պատճառով արդեն 2 մարդ է մահացել, երկուսն էլ վերոնշյալ շրջաններում, հայտնում է Armsport.am-ը:։
Նմանատիպ նյութեր
25897 դիտում
21:03 04-03-2018
Ողբերգության առթիվ չեղարկվել են Իտալիայի առաջնության այսօր կայանալիք բոլոր հանդիպումները
2938 դիտում
22:49 23-02-2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները
Այս բաժնից
1720 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1600 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4633 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը