Ողբերգության առթիվ չեղարկվել են Իտալիայի առաջնության այսօր կայանալիք բոլոր հանդիպումները
Իտալիայի առաջնության այսօր կայանալիք բոլոր հանդիպումները հետաձգվել են: Խաղերի չեղարկման պատճառը Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» 31-ամյա պաշտպան Դավիդե Աստորիի [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090591/]վախճանն է[/url], որը ցնցել է ֆուտբոլային աշխարհը:
Այսօր պետք է կայանային «Ջենոա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սամպդորիա», «Բենեվենտո»-«Վերոնա», «Տորինո»-«Կրոտոնե»,«Ուդինեզե-Ֆիորենտինա», «Կիևո»-«Սասուոլո» հանդիպումները, ինչպես նաև՝ «Միլան»-«Ինտեր» դերբին:
«Մենք ցնցված ենք ողբերգական նորությունից: Ամբողջ A սերիան իր աջակցությունն է հայտնում Դավիդե Աստորիի ընտանիքին և «Ֆիորենտինային», նշված է լիգայի հրապարակած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Աստորիին այսօր Ուդինեի հյուրանոցում մահացած են գտել: Նախնական տեղեկություններով, քնած ժամանակ նրա սիրտը կանգ է առել: