211652_close_icon
views-count2590 դիտում article-date 11:52 22-02-2020

Մակրոնը Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսում Եվրոպայի համար

Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրացումը նոր միգրացիոն ճգնաժամ կարող է բերել Եվրոպային։ Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Tass-ը։ Վերջինիս խոսքով՝ դրա ֆոնին որոշ ոչ կառավարական կազմակերպություններ կանխատեսում են մոտ 2 մլն փախստականի հոսք դեպի Եվրոպա։ Ավելի վաղ Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Իդլիբում ստեղծված իրավիճակի շուրջ, որի ժամանակ Մակրոնը և Մերկելը պահանջել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հումանիտար օգնության ճանապարհ բացել։

Նմանատիպ նյութեր