Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգարժան տիկին Մերկել,
Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/20/1147858/]ողբերգության մասին[/url]։
Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: