211652_close_icon
views-count1900 դիտում article-date 19:37 21-02-2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: [b]Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով[/b]

Նմանատիպ նյութեր