Հոլանդը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում նորվեգացին դուբլի հեղինակ դարձավ և հաղթանակ բերեց իր թիմին՝ 2:1:
Լավագույն խաղացողների հավակնորդների թվում էին նաև` «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, «Ատալանտայի» պաշտպան Հանս Հատեբուրը և «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին: