Ռոնալդուն ճանաչվեց Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» Փարիզում 2:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, իսկ Ռոնալդուն դարձավ գոլերից մեկի հեղինակը:
Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում արդեն 12 գոլ է խփել:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև նաև «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները: