4448 դիտում
10:37 21-02-2020
Մարդու գլխում փոփոխությունը դժվար է տեղավորվում, և առաջանում են «հոգեբանական էքսցեսներ»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չնայած մոտ երեք տասնամյակ ապրում ենք անկախ պետության և շուկայական հարաբերությունների պայմաններում, որոշ հարցերում մենք այդ պայմաններին դեռևս հոգեբանորեն պատրաստ չենք: (Ինչը զարմանալի չէ՝ 30 տարին պատմական չափազանց կարճ ժամանակահատված է):
Որպես փոփոխությունների անպատրաստ լինելու գուցե ոչ այնքան կարևոր, բայց չափազանց ցայտուն, հատկանշական օրինակ, անդրադառնամ հայաստանցիների վարքին, որը դրսևորվում է ինքնաթիռով ճանապարհորդելու հետ կապված: Ինչի՞ն էինք մենք սովոր խորհրդային ժամանակահատվածում և ինչի՞ն պետք է պատրաստ լինել այսօր:
Դրա առիթն է «լոուքոսթերների» ներմուծումը մեր իրականություն, որն, անշուշտ, դրական երևույթ է: Տոմսերն, այո, էժան են, բայց կարևոր է հասկանալ, որ էժանության համար պետք է «վճարել»՝ որոշակի կանոններ պահպանելով՝ մասնավորապես, տոմսերը միայն համացանցով գնելով ու հենց համացանցով էլ հաշվառվելով:
Բացի այդ, մենք սովոր ենք ճանապարհորդել հսկայական ու ծանր ճամպրուկներով, իսկ դա ավիաընկերության համար փող արժե: Հետևաբար, ձեռքի ուղեբեռը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, իսկ հավելյալ ճամպրուկի համար պետք է վճարել: Մեր հայրենակիցներից շատերին թվում է, որ ինչ-որ «շուստրիությամբ» կամ «համոզելով» հնարավոր է ուզած չափի և քաշի ուղեբեռն անցկացնել, բայց դա այդպես չէ՝ շուկայական հարաբերություններ են:
Ընդհանրապես, հայաստանցիները օդանավակայաններում մի տեսակ անհանգիստ են՝ առկա է ենթագիտակցական վախը, որ ինքնաթիռը թռչելու է՝ նրանց թողնելով: Դա «խորհրդային» վախ է. եթե ժամանակին (իսկ «լոուքոսթերների» դեպքում՝ թռիչքից երկու ժամ առաջ և նախապես «օն-լայն» հաշվառված) հասել եք օդանավակայան, ապա այդ մտավախությունը ոչ մի հիմք չունի: Բայց «Սովետի» ժամանակ նման դեպքեր եղել են. մարդիկ տոմսերը ձեռքին մնում էին օդանավակայանում, որովհետև նրանց փոխարեն նստեցնում էին «ձախ» ուղևորներին՝ ով առաջինը խցկվեր հաշվառման կետի մոտ, նա ավելի մեծ շանսեր ուներ թռչելու: Անձամբ ինձ հետ էլ է նման դեպք պատահել, երբ 1981 թվականին վերադառնում էինք Տաշքենդից. եթե մեծ աղմուկ չբարձրացնեինք, կմնայինք Խորհրդային Ուզբեկստանի մայրաքաղաքում:
Էլ չեմ ասում, թե ինչպիսի մաքառում էր ինքնաթիռի տոմս գնելը: 1970-ականներին ավիատոմսեր վաճառելու գործակալությունը գտնվում էր ներկայիս Թամանյանի արձանի մոտ. փոքր տարածքում հավաքվում էր մոտ հարյուր հոգի, հերթ հասկացությունն իսպառ բացակայում էր, մարդիկ ամեն կողմից շրջափակում էին դրամարկղերը, և դու ինչ-որ կերպ պետք է խցկվեիր դրամարկղի մոտ, որպեսզի տոմս վաճառող կինը 4-5 պարզած ձեռքերից ընտրեր քոնն ու վերցներ քո գումարն ու անձնագիրը:
Մի քանի տասնամյակում, մեկ մարդու կյանքի ընթացքում անցում է կատարվել «ձախ» ուղևորներից, դրամարկղերի մոտ խառնված, իրար հրմշտող ամբոխից դեպի տոմսերի «օն-լայն» վաճառք և ամեն մի կիլոգրամի հաշվառում: Մարդու գլխում այդ փոփոխությունը դժվար է տեղավորվում, և այստեղից առաջանում են բազմաթիվ «հոգեբանական էքսցեսներ»:
Այս փոքր օրինակը տարածեք մեր իրականության բազմաթիվ այլ դրսևորումների վրա․․․»
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3269 դիտում
10:51 25-04-2017
Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». «Առավոտ»
11903 դիտում
18:06 01-06-2017
9-ամյա փոքրիկի գլխում հեղուկ է հավաքվում, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3075 դիտում
23:16 06-12-2020
Արման Գրիգորյան. Այս պատերազմը դու ես, հրահրել, Նիկոլ Փաշինյան, որովհետև քո գլխում ինչ-որ բան էն չի
Այս բաժնից
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1063 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»