3438 դիտում
10:01 21-02-2020
Քաղաքականության արժեզրկումը. երբ հարցերի իրական քննարկումը և լուծմանը փոխարինել է փիառը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքականությամբ հիմնականում զբաղվում են պրոֆեսիոնալները, որոնք այդ ոլորտում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել։
Իսկ մեզանում հակառակն է՝ ժամանակի հետ քաղաքականություն են մուտք գործում մարդիկ, որոնք ոչ միայն պատկերացում չունեն քաղաքական գործընթացների տրամաբանությունից, այլև որևէ աղերս չունեն քաղաքականության հետ, բայց ինչ-որ խարիզմատիկ գործչի ստվերի ներքո իրենց քաղաքական գործիչ են երևակայում։
Այդպես եղավ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ պատգամավորներ և բարձր պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել, որ այդպիսի դիրքի կարող են արժանանալ, ավելին՝ կարող են քաղաքական «դատողություններ» անել։
Բայց նշված խնդիրն ամենևին սրանով չի սահմանափակվում։ 2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել էր իր շարժումը, երեխաներին ակտիվ կոչեր էր անում դասադուլ կազմակերպել և միանալ իրեն՝ նրանց ներգրավելով իր կազմակերպած ցույցերին և երթերին։
Այնինչ, պետք է հաշվի առնել, որ երեխաների մոտ դեռևս քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը ցանկալի բարձր մակարդակի վրա չէ, որպեսզի նրանք հասկանան քաղաքական զարգացումների նրբությունները։
Կարելի է պնդել նաև, որ հենց այսպիսի քայլերի արդյունքում է, որ քաղաքականությունը գրեթե արժեզրկվել է։
Դրան էլ գումարվում է սոցցանցերում հետևողական ատելության քարոզը, որի հոսանքի տակ բազմաթիվ իրական օգտատերեր՝ մեծ թե փոքր, առանց երկար-բարակ մտածելու հայտնվում են քաղաքական մրցակիցների հասցեին հայհոյանքներ և թշնամական մեկնաբանություններ տարածողների դերում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
15:20 04-03-2020
Իրինա Ղափլանյանը վարել է Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը նվիրված քննարկումը
4110 դիտում
10:48 03-05-2022
Դոլարի՝ չափից շատ արժեզրկումը բացասական հետևանքներ կունենա մեր տնտեսության վրա. «Փաստ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1807 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին