4023 դիտում
10:48 03-05-2022
Դոլարի՝ չափից շատ արժեզրկումը բացասական հետևանքներ կունենա մեր տնտեսության վրա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը էականորեն ազդելու են նաև հայաստանյան տնտեսական միջավայրի վրա։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Ու պատահական չէ, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար ազդեց Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների տեմպերի և Ռուսաստանից դեպի մեր երկիր տրանսֆերտների մասնաբաժնի վրա։ Իսկ երբ ռուբլու հետ մեկտեղ սկսեց արժեզրկվել նաև հայկական դրամը, Հայաստանի ԿԲ-ն որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9,25 տոկոսի չափ, ինչը նպաստեց դրամի արժևորմանը։ Սակայն որոշ ժամանակ անց Ռուսաստանի կողմից ձեռնարկված տարբեր քայլերի՝ մասնավորապես սպառված ռուսական գազի համար ռուբլով վճարելու, ինչպես նաև եկամուտը ռուբլու վերածելու պահանջից հետո ռուսական արժույթը ևս սկսեց արժևորվել։
Եվ ռուբլու արժևորման հետ մեկտեղ սկսվեց նաև հայկական դրամի կտրուկ արժևորումը դոլարի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքը հասել է 450 դրամի։ Դա կապված է նրա հետ, որ Հայաստանը սպառված ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել, և հայկական շուկայում դոլարի ավելցուկ է առաջ եկել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանից եկող անձինք, մասնավորապես ծրագրավորողները, որոնք աշխատում են արտերկրի հետ, իրենց հետ դոլար են բերում Հայաստան։ Սակայն դոլարի՝ չափից շատ արժեզրկումը նաև իր բացասական հետևանքները կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Նախ՝ դոլարի արժեզրկումը նշանակում է Հայաստանից դեպի արտերկիր արտահանողների շահույթի կրճատում, իսկ մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ դրան հետևի հակառակ երևույթը, այսինքն՝ դրամը սկսի միանգամից ու կտրուկ արժեզրկվել։
Պատահական չէ, որ կանխատեսումներ կան, թե ամռանը ռուսական էներգակիրների նկատմամբ պահանջարկի նվազումը կհանգեցնի ռուբլու դիրքերի թուլացմանը, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել դրամի դիրքերի թուլացման։ Ուստի, ԿԲ-ն և կառավարությունը, քանի դեռ վերջինս հրաժարական չի տվել, պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը կտրուկ ցնցումներից խուսափելու և Հայաստանի տնտեսության մեջ կայունություն ապահովելու ուղղությամբ՝ հատկապես որ գնաճը ահռելի չափերի է հասել։ Սակայն պատասխանատու կառույցները ընդունակ չեն իրավիճակին համարժեք արձագանքել։ Օրինակ՝ ձեռնարկվող քայերից կարող էին լինել դրամի փոխարժեքի կայունության ապահովումը, արտադրության և արտահանման խրախուսումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, գյուղատնտեսության զարգացումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
970 դիտում
17:21 10-09-2014
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ ԵՄ-ի տնտեսության վրա. Շուլց
1785 դիտում
16:40 30-07-2021
Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը․ Աշոտ Մելիքյանը՝ ԱԺ-ում ընդունված օրինագծի մասին
Այս բաժնից
661 դիտում
07:21 31-10-2024
ԱԳ նախարարը ԱԺ կգնա. ներկայացնելու է գերատեսչության 2025 թ.-ի բյուջեն. «Ժողովուրդ»
931 դիտում
07:10 31-10-2024
Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ»
7567 դիտում
21:35 30-10-2024
Պրեմիերա. Սամսոն Պանյան - «Սիրո խոստովանություն»