211652_close_icon
views-count46776 դիտում article-date 13:05 21-02-2020

Արտակարգ դեպք Երևանում. «Գոշ» գազալցակայանի մոտ կայանված Opel-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսիյան խճուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները «Գոշ» գազալցակայանի հարևանությամբ մարել են Opel Astra մակնիշի 36 ԼA 876 համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր