211652_close_icon
views-count205026 դիտում article-date 12:02 21-02-2020

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանում գործող «Հալեպ» ռեստորանի դիմաց բախվել են «ՈՒԱԶ»-ն ու Mitsubishi-ն. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցները, իսկ 2-ին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդներին և վիրավորներ Վոլոդյա Բ-ին և Արտակ Հ-ին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ոսկանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կոստանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին Դիլիջանի հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։ Ավտոմեքենաները, որոնք վերածվել էին մետաղե ջարդոնի, քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր