3277 դիտում
15:36 20-02-2020
Վախճանվել է ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը
90 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության և վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը:
Այդ մասին Tass-ին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Երեկ 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արմեն Բունիաթյանը՝ ԽՍՀՄ-ի գլխավոր անեսթեզիոլոգը, ՌԳԱ-ի ակադեմիկոսը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը, Անգլիայի անեսթեզիոլոգների թագավորական քոլեջի անդամը, Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անեսթեզիոլոգիայի ֆակուլտետի անդամը, Գերմանիայի անեսթեզիոլոգների ազգային ընկերության թղթակից-անդամը, ԱՄՆ-ի կրիտիկական վիճակների բուժման ընկերության թղթակից-անդամը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են կենտրոնում, Բունիաթյանն առաջիններից մեկն էր, որն սկսեց ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել անեսթեզիոլոգիայում: Բացի այդ, Բունիաթյանը 15 գրքի, 7 գյուտի և 600-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք նվիրված են անեսթեզիոլոգիայի, կրիտիկական վիճակների, ինտենսիվ թերապիայի և արյան արհեստական շրջանառության ամենատարբեր խնդիրներին: Մամուլի կենտրոնը ճշտել է, որ ակադեմիկոսի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
13:47 08-03-2015
Մահացել է Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը
3091 դիտում
15:47 27-04-2014
Առողջապահության նախարար Քուշկյանի հրավերով գլխավոր անեսթեզիոլոգ ռեանիմատոլո Գնունին կժամանի Արցախ
7426 դիտում
23:50 06-04-2020
Վախճանվել է «Ատլետիկոյի», «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին