Մահացել է Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով հայտնում է. Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից և Կիևի հայ համայնքից տեղեկացվել է, որ մարտի 7-ին Խարկով քաղաք (Ուկրաինա) կատարելիք այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի վախճանը:
Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկայում: