4607 դիտում
16:10 20-02-2020
ՀՀ-ն ՄԻԵԴ-ի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 22 հայցվորներին 11․000-ական եվրո կվճարի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՄԻԵԴ-ում «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 242 հազար եվրոյին համարժեք դրամ` 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին11 հազարական եվրո) վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի ֆինանսական հատուցումների վճարումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 22 դիմումատուներից յուրաքանչյուրին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 11․000 (տասնմեկ հազար), իսկ ընդհանուր առմամբ՝ 242,000 (երկու հարյուր քառասուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 5-ն է:
Նմանատիպ նյութեր
6716 դիտում
19:15 16-11-2017
ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը 12.000 եվրո կվճարի «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորին
1389 դիտում
12:34 14-07-2016
ՄԻԵԴ-ի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ն 3600 եվրո կվճարի հայցվորին. tert.am
1000 դիտում
09:34 18-10-2023
Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք