6998 դիտում
15:32 19-02-2020
ՀՀ նախագահը պաշտոններից ազատել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից և Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ Այդ մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ա. Սարգսյանի հրամանագրերում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»։
Նմանատիպ նյութեր
6171 դիտում
13:18 19-02-2020
Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունները
3905 դիտում
13:37 23-03-2020
Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ
Այս բաժնից
688 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար