211652_close_icon
views-count50620 դիտում article-date 11:51 19-02-2020

Գեղարքունիքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հսկայական «սոճի» տեսակի ծառերի սպանդ իրականացնողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել մարզում ապօրինի ծառահատումների կանխման դեմ։ Երեկ՝ փետրվարի 18-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են նույն օրը Գեղարքունիքի մարզում 17 հատ «սոճի» տեսակի տարբեր տրամաչափի ծառերի սպանդ իրականացնողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գագիկ Օհանյանը ապօրինի հատել է այդ 17 ծառերը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական տարածքից։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ սոճիները հատել է ինքը և դրանք տեղափոխել իր վարած Opel մակնիշի 35 PX 278 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն դեպքի վայրում նա մատնացույց է արել այն ծառերը, որոնք ապօրինաբար հատել է։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, իսկ ավտոմեքենան՝ ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր