2670 դիտում
09:52 19-02-2020
Իշխանությունները փնտրտուքի մեջ․ ինչպես են քարոզարշավ իրականացնելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, սակայն մինչև այսօր քարոզչության կողմերից ոչ ոք որևէ գործողություն չի իրականացրել և չի հայտնել իր ծրագրերի մասին:
Եվ ուշագրավն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան անդամներն այս պահի դրութամբ անգամ ծրագիր չունեն, թե ինչ են անելու, որտեղ են իրականացնելու քարոզչություն կամ, առհասարակ, ինչպես են իրականացնելու՝ ինչ լոզունգով, ինչ ասելիքով։
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռևս տարածքներ են փնտրում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն, ու ցանկանում են ակտիվ լինել հատկապես մարզերում, քանի որ Երևանի դեպքում քարոզչություն իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ: Մեր տեղեկություններով՝ անգամ «Այո» քարոզչության կողմ հանդիսացող պատգամավորներն այս պահի դրությամբ չեն հասկանում՝ կոնկրետ ինչպես են քարոզարշավ իրականացնելու, և ինչ են ասելու քաղաքացիներին:
Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք: Մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
739 դիտում
07:32 21-11-2023
Քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են. «Ժողովուրդ»
2332 դիտում
09:31 26-07-2016
Իշխանությունները միջնորդ գտնելու փնտրտուքի մեջ են. «Իրատես de facto»
1686 դիտում
10:05 14-05-2014
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է․ Ժողովուրդ
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»