211652_close_icon
views-count18966 դիտում article-date 11:03 18-02-2020

ԵԱՏՄ-ից ինչ ու ինչքան կարելի է ներմուծել անձնական նպատակով․ «Հայաստանի Հանրապետություն»

«2020 թ. մարտի 1-ից Հայաստանում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային նոր չափաքանակները կգործեն: Առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերը նվազել են: Օրինակ, մսի և մսի սննդային ենթամթերքների համար սահմանված չափաքանակը 25 կգ-ն է: Դրանից ավելին արդեն առևտրային է համարվում: Նույնը վերաբերում է նաև ձկներին և խեցգետնանմաններին, կակղամորթերին և ջրային այլ անողնաշարավորներին: Ծովամթերքի մասով սահմանաչափը 2.5 կգ-ն է: Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ կարող է ներկրել ընդամենը 10 կգ: 1 կգ է ծամոնի սահմանաչափը, 2 կգ է թույլատրվում թափառազգի ձկների խավիարի և դրա փոխարինիչների դեպքում: ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձը ոսկե և արծաթե իրեր էլ կարող է բերել՝ 3 հատ՝ յուրաքանչյուր դիրքից, բայց ոչ ավելի, քան 25 հազ. դոլարին համարժեք դրամը: Միկրոալիքային վառարան, այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի և թեյի պատրաստման համար, տոստերներ, ջեռոցներ. այս ապրանքներից ընդամենը 2-ական կարելի է բերել: Հակառակ պարագայում այն առևտրային կհամարվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր