211652_close_icon
views-count9157 դիտում article-date 21:05 07-07-2017

ԵԱՏՄ տարածք առանց հավաստանգրի կարելի է ներմուծել մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք և առավելագույնը 3 ծաղկեփունջ

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները (2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշում): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ պահանջների համաձայն՝ ԵԱՏՄ մաքսային տարածք կթույլատրվի ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք, ինչպես նաև՝ առավելագույնը 3 ծաղկեփունջ առանց բուսասանիտարական հավաստագրի ուղեկցության: Խոսքը Եվրասիական տնտեսական միության մաքսային սանմանով ձեռքի ծանրոցներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինչպես նաև նշված փոխադրամիջոցների վարորդների և անձնակազմի անդամների՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռներում փոխադրվող ապրանքատեսակների մասին է: ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող և միության մաքսային տարածքով փոխադրվող ուղեբեռներում սերմերը և տնկանյութերը (ներառյալ սերմացու և արդյունաբերական կարտոֆիլը, սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութերը) պետք է առանց քանակային սահմանափակման և ռիսկի աստիճանի ուղեկցվեն բուսասանիտարական հավաստանգրերով՝ տրված արտահանող երկրի և/կամ վերաարտահանող երկրի բուսասանիտարիայի ոլորտում լիազոր մարմնի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողությունը կիրականացնի ելնելով այս պահանջներից:

Նմանատիպ նյութեր