211652_close_icon
views-count60769 դիտում article-date 22:43 17-02-2020

Ավտովթար Լոռու մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QF 368 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի 6 փակուղում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հարևանությամբ տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի արդյունքում թաղամասի վերին հատվածից ջուրը լցվել է Նարեկացի փողոց, ինչի արդյունքում ճանապարհի տվյալ հատվածը մերկասառույցով է պատվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր