ՌԴ Ռյազանում կարանտինի մեջ գտնվող տղամարդը հրացանից կրակել սպանել է իր պատշգամբի տակ աղմկող երիտասարդներին. կա 5 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում՝ Ելատմա բնակավայրում, սպանություն է տեղի ունեցել աղմկելու պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ուշ երեկոյան կարանտինի մեջ գտնվող 32-ամյա տղամարդը, ով պատրաստվում էր քնել, նկատողություն է արել իր պատշգամբի տակ աղմկող երիտասարդներին, ովքեր վերջինի հետ վեճի են բռնվել այդ թեմայի շուրջ:
Ջղայնացած տղամարդը վերցրել է տանը եղած որսորդական հրացանը և իջել բակ, որտեղ կրակոցներ է արձակել մարդկանց խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներից տեղում մահացել են:
Ըստ նախնական տվյալների՝ նրանք են՝ 22-31 տարեկան Եվգենի Տ.-ն, Կրիստինա Տ.-ն, Մաքսիմ Ու.-ն, Վիկտոր Կ.-ն, Իլյա Կ.-ն:
Ըստ համացանցի էջերի տվյալների՝ նրանցից առնվազն մեկը խնամքին ուներ 1 երեխա:
Հարուցվել է քրեական գործ, առգրավվել է հանցագործության գործիք հրացանը: