Հռոմից Երևան ժամանած և 2 շաբաթյա կարանտինի մեջ գտնվող մեկուսացվածների համար Դիլիջանում բացօթյա համերգ է կազմակերպվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շենքի հարակից բակում, այսօր՝ մարտի 23–ին, բացօթյա համերգ է կազմակերպվել մարտի 15-ին Հռոմից Երևան ժամանած եւ 2 շաբաթյա կարանտինի մեջ գտնվող 71 մեկուսացվածների համար:
Այս մասին Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։
Մեկուսացված քաղաքացիները ֆեյսբուքյան իրենց էջերում ևս տեսանյութեր են հրապարակել բացօթյա համերգից։