211652_close_icon
views-count7546 դիտում article-date 13:32 11-03-2020

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին ու կարանտինի մեջ գտնվողները կանցնեն կրկնակի թեստավորում

ոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «[url=https://armenpress.am/arm/news/1008119.html]Արմենպրես[/url]»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, ներկայում խնդիրներ չկան, հետևաբար բուժում էլ չի ստանում: Նախատեսվում է իրականացնել կրկնակի թեստավորում: Այսինքն, թեստավորման բացասական պատասխանի դեպքում ևս մեկը կարվի: Եթե բոլորի մոտ թեստավորման արդյունքները բացասական լինեն, ապա և՛ կարանտինում գտնվողները, և՛ պացիենտը դուրս կգրվեն»,-ասաց Ալինա Նիկողոսյանը: Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: Նրա հետ շփված անձինք կարանտինի մեջ են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Նախարարությունից վստահեցնում են, որ օդանավակայանում խիստ հսկողություն է իրականցվում: Ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այդ անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր