211652_close_icon
views-count3733 դիտում article-date 10:31 15-02-2020

Հայաստանի տնտեսության աբսուրդը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով Հա­յաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները: Ու այդ պայմաններում, նույն պաշտո­նական տվյալներով, բեռնափո­խադրումները կտրուկ կրճատվել են: Թե ինչու է այդպես, նույնիսկ մաս­նագետներն են դժվարանում բա­ցատրել: Տրամաբանորեն, երբ տնտեսությունն աճում է, պետք է ավելանան նաև բեռնափոխադրում­ները: Բայց դրանք նվազել են, այն էլ՝ ոչ թե 10 կամ 20 տոկոսով, այլ կիսով չափ: Անցած տարի Հայաստանի տրանսպորտային բեռնափոխա­դրումները կազմել են նախորդ տար­վա ընդամենը 50,4 տոկոսը: Ու դա պայմանավորվել է բացառապես ավ­տոմոբիլային բեռնափոխադրումնե­րի ծավալների կրճատմամբ: Դրանք նվազել են ավելի քան 60 տոկոսով: Տրանսպորտային մյուս բոլոր տե­սակներով՝ երկաթուղային, օդային, խողովակաշարային, բեռնափոխա­դրումներն ավելացել են: Առանձին դեպքերում աճը հասնում է ընդհուպ 20-30 տոկոսի: Բայց նույնիսկ այդ պարագայում չի հաջողվել խուսա­փել բեռնափոխադրումների գրեթե 50 տոկոսանոց կրճատումից: Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումների մեջ էական դեր ունեն ավտոմոբիլային բեռնա­փոխադրումները: Տրանսպորտային այդ տեսակով է կազմակերպվում բեռների տեղափոխման գրեթե 65 տոկոսը: Իհարկե, լավ չէ, որ այդպես է: Բայց դա փաստ է: Ավտոմոբիլային տրանսպորտով է իրականացվում բեռների արտահանման և ներմուծ­ման հիմնական մասը: Պատճառն այն է, որ արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության մի­ակ միջոցը Հայաստանի համար մնացել է միայն ավտոմոբիլային տրանսպորտը: Մի բան, ինչն էլ մե­ծացրել է դրա նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանի բեռնա­փոխադրումների գործում: Բայց բեռնափոխադրումների նվա­զումը կապված չէ արտաքին փո­խադրումների հետ: Ընդհակառակը՝ ավելացել է ավտոմոբիլային տրանս­պորտով իրականացվող բեռների ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը: Մի դեպքում աճը հաս­նում է 29, մյուս դեպքում՝ 21 տոկոսի: Փոխարենը՝ շեշտակի կրճատվել են այդ տրանսպորտով կազմակերպվող ներհանրապետական բեռնափո­խադրումները: Նվազումը կազմել է 73 տոկոս: Եթե նույնիսկ համարենք, որ այդ բեռների տեղափոխումն անցել է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ապա բեռնափոխադրումների նվազում գո­նե չպետք է լիներ: Բայց, ինչպես տես­նում ենք, ամենևին էլ այդպես չէ: Տնտեսության 8 տոկոսին մոտ աճի պայմաններում բեռնափոխադրում­ների նվազումն աբսուրդ է թվում, չնայած Վիճակագրական կոմիտեն ունի դրա բացատրությունը: Այլ հարց է, թե այն որքանո՞վ է համոզիչ: Պարզվում է՝ բեռնափոխադրում­ների հաշվարկի հիմքում կիրառվում է ոչ միայն բեռների ծավալը, այլև տե­ղափոխման հեռավորությունը: Կրճատվել է կարճ հեռավորությամբ բեռների տեղափոխումը: Տարվա սկզբից ռեսպոնդենտներից մեկը դա­դարեցրել է իր գործունեությունը, ինչն էլ, ըստ վիճակագիրների, նման ազդեցություն է թողել բեռնաշրջա­նառությունների վրա: Խոսքը հան­քարդյունաբերության ոլորտում աշ­խատող ընկերության մասին է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր