211652_close_icon

«Բանդայի գործով» աբսուրդը շարունակվում է. ամբաստանյալները դիմակավորված են եղել, բայց տուժողները նրանց ճանաչել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7206 դիտում article-date 19:16 04-06-2014
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրողը՝ Սասուն Խաչատրյանը, ներկայացրեց գործում եղած ապացույցները: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի փոխանցմամբ հատկանշական է այն հանգամանքը, որ 2011թ-ին վնասազերծված «Բանդայի գործով» անդամներին մեղսագրվող գողությունները կատարվել են դիմակավորված, սակայն, ըստ քննչական փորձարարության վերաբերյալ արձանագրություն , տուժողներն անմիջապես ճանաչել էին Դավիթ Գալստյանին, քանի որ իրենց թալանողներից մեկն էլ է հաղթանդամ եղել: Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց ավտոմեքենայի խուզարկության արձանագրությունը եւ հայտարարեց, որ 2011թ. սեպտեմբերի 24-ին Արտուշը գտնվել է ռեստորաններից մեկում, որտեղից նրան բերման են ենթարկել, իսկ ավտոմեքենան մնացել էր ռեստորանի բակում: Իսկ մեքենայի խուզարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության շենքի դիմաց: Հետեւաբար` պաշտպանին հետաքրքրում է, թե ով է մեքենան վարել եւ այնտեղ հայտնաբերված մարիխուանայի սրվակը ով է գցել այնտեղ: Հաջորդ դատական նիստին կուսումնասիրվի ազատազրկման վայրում ինքնասպանության փորձի դիմած եւ անհասկանալի պայմաններում մահացած «Կոլոտ» մականունով հայտնի Արման Դալլաքյանի վերաբերյալ լազերային սկավառակը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր