4832 դիտում
11:46 14-02-2020
51-ամյա երեւանցուն շտապ լյարդի փոխպատվաստում է պահանջվում. անհրաժեշտ է ֆինանսական օգնություն
51-ամյա Արթուր Մանուկյանին շտապ լյարդի փոխպատվաստում է պահանջվում: Նրա մոտ հեպատիտ C-ով պայմանավորված ցիռոզի տերմինալ փուլ է, ինչպես նաեւ լյարդի ուռուցք՝ հեպատոցելյուլյար կարցինոմա: Բժիշկների խոսքով՝ փոխպատվաստումը կարող է լիարժեք կյանքի հույս տալ, իսկ առանց վիրահատության նրա օրերը հաշված են:
Արթուրի բուժող բժիշկ, հեպատոլոգ Սոնա Սարգսյանը [url=https://med.news.am/arm/news/25136/51-amya-erevancun-shtap-lyardi-pokhpatvastum-e-pahanjvum-anhrazhesht-e-finansakan-ognutyun.html]NEWS.am Medicine[/url]-ի թղթակցին պատմեց, որ Արթուրը դիմել է «Աստղիկ» ԲԿ շատ ծանր վիճակում՝ ասցիտով եւ արնահոսությամբ: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը, իսկ այժմ նա սիմպտոմատիկ բուժում է ստանում, ռադիկալ բուժման համար լյարդի փոխպատվաստում է պահանջվում:
Հեպատիտ C-ն, որով Արթուրը տառապում է արդեն 20 տարի, ոչ միայն լյարդի ցիռոզի պատճառ է դարձել, այլ նաեւ հանգեցրել է քաղցկեղային ուռուցքի՝ հեպատոցելյուլյար կարցինոմայի զարգացման: Մասնագետի խոսքով՝ եթե ուռուցքը փոքր լիներ, այն կփորձեին հեռացնել աբլյացիայի մեթոդով, սակայն ուռուցքը 2 սանտիմետրից մեծ է եղել, եւ վիրաբույժները չեն համարձակվել նման պրոցեդուրա անցկացնել՝ պնդելով, որ օրգանի փոխպատվաստում է անհրաժեշտ:
Արթուրի համար պոտենցիալ դոնոր կա՝ նրա հորեղբայրը: Միակ բանը, որը պակասում է, գումարն է: Վիրահատության համար 17 մլն դրամ է պահանջվում, որը Արթուրի ընտանիքը չունի:
«Մեր ընտանիքում աշխատում է միայն մայրս, եւ այդ մեծ գումարը մենք պարզապես չունենք»,- NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Արթուրի 14-ամյա դուստրը՝ Միլենան:
Եթե այդ գումարը հավաքվի, բժիշկները կկարողանան փոխպատվաստել նրա հորեղբոր լյարդի ոչ մեծ հատվածը: Դոնորի համար նման վիրահատությունը վտանգ չի ներկայացնում: Եթե դոնորի լյարդն առողջ է, ապա մեկ կամ մեկուկես ամիս անց այն կաճի՝ հասնելով նախկին չափերին եւ կշարունակի կատարել իր ֆունկցիաները: Նույն կերպ կաճի նաեւ փոխպատվաստված մասը:
Բժիշկների խոսքով՝ այդ վիրահատությունը Արթուրի միակ հույսն է:
Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ-ում երկու անգամ լյարդի փոխպատվաստում են կատարել: Առաջին պացիենտը եղել է 56-ամյա կինը լյարդի ցիռոզով, որը առաջ էր եկել հեպատիտ С-ի պատճառով: Նրա համար դոնոր է դարձել նրա 20-ամյա աղջիկը: Երկրորդ պացիենտը եղել է 24-ամյա աղջիկը լյարդի ցիռոզով, իսկ նրա համար դոնոր է դարձել նրա 23-ամյա քույրը:
Ցանկացողները կարող են օգնել Արթուրի ընտանիքին՝ գումար փոխանցելով հետեւյալ հաշիվներին՝
Իդրամ ID 701732521
(INECOBANK)
AMD 2050073823151001
USD 2050073823151020
EUR 2050073823151040
RUB 2050073823151041
(Նելլի Ասատրյանի անունով)
Նմանատիպ նյութեր
10588 դիտում
15:30 25-04-2019
Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են կատարել. նախարար Թորոսյանն այցելել է հիվանդին ու դոնորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15146 դիտում
14:03 23-10-2019
Բացառիկ վիրահատություն ՀՀ–ում. Երևանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
931 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին