15143 դիտում
14:03 23-10-2019
Բացառիկ վիրահատություն ՀՀ–ում. Երևանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ առաջին անգամ Հայաստանում Արաբկիր ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հիշեցրել է, որ այս տարի նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին Աստղիկ ԲԿ-ում ռուսաստանի գործընկերների հետ:
«Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին», – նշել է նախարարը:
«Բելառուս գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:
Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց», – նշել է նախարարը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10585 դիտում
15:30 25-04-2019
Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում են կատարել. նախարար Թորոսյանն այցելել է հիվանդին ու դոնորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4829 դիտում
11:46 14-02-2020
51-ամյա երեւանցուն շտապ լյարդի փոխպատվաստում է պահանջվում. անհրաժեշտ է ֆինանսական օգնություն
2408 դիտում
17:09 30-10-2019
Արսեն Թորոսյանը այցելել է լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա երեխային